Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Էրդողանն ու Մասկը քննարկել են Թուրքիայում տիեզերագնացության զարգացման հարցը

Էրդողանն ու Մասկը քննարկել են Թուրքիայում տիեզերագնացության զարգացման հարցը
28.01.2021 | 21:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ, հաղորդում է Հուրրիյեթը։ Նրանք քննարկել են Թուրքիայում տարբեր ոլորտների զարգացման հնարավորությունները, մասնավորապես տիեզերագնացության տեխնոլոգիաների ոլորտը։

Դիտվել է՝ 25907

Մեկնաբանություններ